Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելի Զինված ուժերը (ՑԱԽԱԼ) հայտնել են, որ իրենց ռեակտիվ կործանիչները գիշերը գրոհել են թիրախներ Լիբանանի հարավում՝ ոչնչացնելով, իրենց խոսքով, «Հեզբոլլահ» շարժման «զգալի ակտիվներ» և ահաբեկչական ենթակառուցվածք»։

Իսրայելը հայտնել է, որ ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային Այն Քանա քաղաքին և Ադլոն և Քամիլա գյուղերին։ Օբյեկտը, որը անվանվել է ռազմական դիտակետ, ենթարկվել է հարձակման Թայր Հարֆա, Ջիբայն և Հայամ գյուղերի մոտ։ Մաջդալ Զունա շրջանում գրոհի է ենթարկվել հրթիռային կայանք, իսկ Ռաչայա Ալ Ֆուհար գյուղի մոտ խոցվել են այլ օբյեկտներ։

Իսրայելական բանակում նաև հայտնել են, որ այս առավոտ Լիբանանի հարավից արձակվել է երկու հրթիռ, որոնք ընկել են «բաց տեղանքում», Իֆթահ շրջանում (Իսրայելի հյուսիս)։

News.am