«Զվարթնոցում» հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա

Այսօր՝ հացադուլի 41-րդ օրը, «Զվարթնոց» օդանավակայանից Ֆրանսիա է ճանապարհվել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը: Նա արդեն այնտեղից տեսանյութ է հրապարակել։

Հիշեցնենք` ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նիկոլյանն անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։

Նիկոլյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։