Հայտնաբերվել է Սևանի մոտ անհետ կորած Անահիտ Մնացականյանի դին

Ջրափրկարարները մի քանի օր փնտրելուց հետո հայտնաբերել են Անահիտ Մնացականյանի դին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 3-ին, ժամը 11։32-ին ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա հայտնաբերվել է Ա Մ-ի (ծնված 1999 թ) դին և դուրս բերվել։

Մայիսի 31-ի երեկոյան 25-ամյա Անահիտ Մնացականյանը այցելել էր Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի։ Այդ գիշերվանից նա Սևանի ափից որպես անհետ կորած էր որոնվում։

Sputnik Արմենիա