2024-06-04 11:10
Լրատվական գործակալություններ
Սրբազան․ Բա հիմա սրա պատասխանն ո՞վ է տալու
ԱԱԾ-ն հայտարարել է, որ ես գործակալ չեմ ու միլիոններ չեմ ստանում։ Բա հիմա սրա պատասխանն ո՞վ է տալու։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ օրն ամփոփելու ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:
«Ամիսներով մեր հասցեին ինչ ասես չեն ասել, անվանական ինձ են ասել, է՛լ լրագրողներ, է՛լ խորհրդարանում գտնվողներ։ Մեր երկրում անպատասխանատու մարդիկ չպետք է լինեն, ես հետամուտ եմ լինելու, որ բոլոր զրպարտողները դատարանում պատասխան տան»,-հավելեց Սրբազանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը:
News.am