Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ, ՈՐՆ ԱՅՍՕՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՍՏԵՂԾԵԼ, ԱՆՀԵՏԵԱՆՔ ՉԻ ՄՆԱԼՈՒ
Անպատժելիության այն մթնոլորտը, որն այսօր իշխանությունն է ստեղծել ու որպես զրահաբաճկոն հագցրել ոստիկանությանը, անհետևանք չի մնալու, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Քննչականի դիմաց ոստիկանության որոշ ներկայացուցիչներ նեղսրտած բողոքում էին, թե ինչու է Սրբազանը կամ տեղում հավաքված անձինք անհարգալից, իրենց համար ոչ դուրեկան բառապաշարով խոսում ոստիկանության ու նրա գործողությունների մասին:
Պատկերացնո՞ւմ եք` դեռ իրենք են զարմացած:
Ոստիկանական գործողությունների ժամանակ շատերդ ամեն ինչ մի կողմ թողած` օրենք, բարոյականություն, քաղաքավարության տարրական նորմեր, ամենանենգ, ստոր ձևով մարդկանց բռնության էիք ենթարկում, հայհոյում, վիրավորում ու մտածում էիք` անցավ գնա՞ց:
Նման բաները տարիներով հետք ու նստվածք են թողնում ոչ միայն համակարգի, այլև հենց ձեր վրա»,- նշել է Աբրահամյանը։