ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բագրատ Սրբազանը աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում է. նա ամփոփում է օրը:

 


Հիշեցնենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, քաղաքացիները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ հավաքվել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց: Նրանք ՄԻՊ Անահիտ Մանասյանից պահանջում էին գնահատական՝ ԱԳՆ-ի դիմաց ոստիկանության աշխատակիցների կողմից ուժի կիրառման վերաբերյալ: Բացի այդ, պահանջում էին գնահատական հայտնել Սարդարապատում Վեհափառի ճանապարհը փակելու վերաբերյալ:

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը՝ Արթուր Ասլանյանը հայտնել էր ցուցարարներին, որ Անահիտ Մանասյանը պատրաստ է ընդունել Բագրատ Սրբազանին և ևս 3 հոգու, սակայն առանց լրատվամիջոցների ներկայության: Բագրատ Սրբազանն էլ հայտարարել էր, որ առանց լրատվամիջոցների ներկայության չի ցանկանում հանդիպել:

«Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս, հետո մարդիկ սկսում են ասել, ես սա ասեցի, դու այն ասեցիր։ ՄԻՊ–ը բաց, թափանցիկ հաստատություն է, ինչումն է խնդիրը, որ լրագրողներ չպետք է լինեն։ Մենք դեռ չենք ասում, որ Մանասյանն արդեն այստեղ պետք է ներքևում լիներ, իր պաշտպանած քաղաքացիներիձայնը լսելու համար»,–ասել էր Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ Անահիտ Մանասյանի այդ քայլը դիտարկելու է որպես դիրքորոշում:

ՄԻՊ-ի գրասենյակի մոտից հեռանալուց հետո Բագրատ Սրբազանը ցուցարարների հետ վերադարձել էր Սուրբ Աննա եկեղեցու բակ:

News.am