2024-06-05 13:45
Լրատվական գործակալություններ
«Թաթոյան» հիմնադրամ․ Սահմանազատման գործընթացը հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է Հայաստանի Տավուշի մարզում վերջերս իրականացրած փաստահավաք աշխատանքների զեկույցն անգլերենով։
Հիմնադրամից նշում են՝ փաստերով է հաստատվում, որ կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը։
Զեկույցն ուղարկվելու է միջազգային կազմակերպությունների, որտեղ փաստերով ցույց են տված Տավուշի սահմանային գյուղերում այս գործընթացի հետևանքները, մարդկանց անվտանգության ու իրավունքների համար իրական վտանգները:
News.am