Շվեյցարիայի ԱԳՆ-ն Հայաստանում հեղեղումների հետևանքների վերացման մասին

Շվեյցարիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի երկու մարզերում հեղեղումների հետևանքների վերացման աշխատանքները։

«Հայաստան / հորդ տեղումները հանգեցրել են լուրջ հեղեղումների երկրի հյուսիսում և խլել կյանքեր ու զգալի վնաս պատճառել։ Շվեյցարիան ուղարկում է մանսագետներ @Swisshumaiduni (Հումանիտար օգնության հումանիտար կորպուս) հումանիտար օգնության ցուցաբերման և ենթակառուցվածքի գնահատման համար»,- նշված է Շվեյցարիայի ԱԳՆ Х սոցցանցի գրառման մեջ։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նույնպես գրառում է հրապարակել Х սոցցանցում՝ ընդգծելով գործընկերների աջակցության պատրաստակամությունը «հյուսիսային մարզերում հեղեղումների պատճառով հսկայական վնասի հաղթահարման հարցում»։ «Ողջունում եմ ECHO-ի (Եվրոպական հանձնաժողովի հումանիտար օգնության բյուրոյի) առաջին փորձագետներին & արդեն տեղերում»,- գրել է Մարագոսը։

News.am