ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՍՈԹՔՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ավտոերթոփվ ժամանել է Գեղարքունիքի մարզ` Սոթք համայնք, որտեղ մեկնարկում է հանրահավաքը: Նշենք, որ Բագրատ Սրբազանը նաև հայտարարել է Վանաձոր և Սյունիքի մարզ այցելելու վերաբերյալ, իսկ հունիսի 9-ի մեծ հանրահավաք կանցկացնի Երևանում:

 


Հիշեցնենք, որ օրեր շարունակ Կիրանցում ցույցեր անցկացնելուց հետո Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երթով մեկնում է մայրաքաղաք` պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մայիսի 9-ին հասնելով Երևան` Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաք անցկացրեց` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մայիսի 26-ի հանրահավաքին ազդարարվեց անցումային կառավարության մասին, որի վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է:

News.am