2024-06-05 18:55
Լրատվական գործակալություններ
Բալթիկ ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմածովային Baltops 2024 զորավարժությունները
Ավելի քան 50 նավ, տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ՆԱՏՕ-ի հազարավոր զինվորներ չորեքշաբթի օրը սկսել են ՆԱՏՕ-ի ամենամեծ ծովային Baltops 2024 զորավարժությունները, հայտնում է Polsat News-ը։
Պատմության մեջ առաջին անգամ նման մասշտաբով վարժանքներ են անցկացվում Բալթիկ ծովի ավազանում։ Ընդհանուր առմամբ մասնակցում են ուժեր դաշինքի 20 երկրներից։
Զորավարժությունները, որոնք կենտրոնացած են Բալթիկ ծովի ավազանում, սկսվել են չորեքշաբթի և կտևեն մինչև հունիսի 20-ը։
Շվեդական բանակի տվյալներով՝ նրանք կենտրոնանալու են Գոտլանդի, Ռիգայի և Բոթնիայի ծոցի միջև ընկած ջրերի վրա։
Զորավարժությունների շրջանակներում առաջադրանքները կիրականացվեն նաև Գերմանիայում, Լեհաստանում, Շվեդիայում և Լիտվայում գտնվող ուսումնական վայրերում:
News.am