2024-06-06 10:04
Լրատվական գործակալություններ
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի դեմ բանաձև է ընդունել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) 35 երկրների կառավարիչների խորհուրդը չորեքշաբթի բանաձև է ընդունել՝ Իրանին կոչ անելով ակտիվացնել համագործակցությունը կազմակերպության հետ և վերացնել բարձրաստիճան տեսուչների վրա դրված վերջերս ընդունված արգելքը։
Ըստ Reuters-ի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջարկած բանաձևը, որն ի սկզբանե ԱՄՆ-ի մերժել էր՝ վախենալով, որ Իրանը կպատասխանի նախորդ բանաձևերին՝ ընդլայնելով իր միջուկային գործունեությունը, ի վերջո ընդունվել է 20 երկրների աջակցությամբ, երկու երկիր դեմ են քվեարկել, իսկ 12 երկիր ձեռնպահ է մնացել:
News.am