2024-06-06 11:45
Լրատվական գործակալություններ
«Զառանցանք է». Պուտինը՝ ՆԱՏՕ-ի վրա ՌԴ-ի հարձակվելու ցանկության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք է անվանել այն հայտարարությունները, թե ՌԴ-ն ցանկանում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Պուտինը ՊՄՏՀ-ի շրջանակներում շփվում է խոշորագույն միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ, որին մասնակցում են, այդ թվում, ոչ բարեկամական երկրների ներկայացուցիչներ:
«Ահա, օրինակ, մտածում էին, որ Ռուսաստանը ցանկանում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Դուքբոլորովին ցնդե՞լ եք։ Ո՞վ է դա հորինել: Դա անհեթեթություն է, զառանցանք», - ասել է ՌԴ նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Պուտինն ընդգծել է, որ դա արվում է սեփական բնակչությանը հիմարացնելու նպատակով, սեփական կայսերական դիրքը պահպանելու համար։
Sputnik Արմենիա