ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՕՐԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում: Նշենք, որ նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ավտոերթով մեկնել էին Գեղարքունիքի մարզ և հանրահավաք անցկացրել Սոթքում: Հունիսի 9-ին էլ նախատեսված է մեծ հանրահավաք Երևանում, որը, ինչպես Բագրատ Սրբազանն է շեշտում, առանցքային է լինելու:

 


Հիշեցնենք, որ Կիրանցում օրեր շարունակ ճանապարհը փակ պահելով և սահմանազատման դեմ բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քալերթ սկսեց դեպի մայրաքաղաք: Մայիսի 9-ին հասնելով Երևան` Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաք անցկացրեց` հայտարարելով, որ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարվեց նաև իմպիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ խորհրդակցությունների մասին: Մայիսի 26-ի հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարեց անցումային կառավարության մասին, որի վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանին առաջադրեցին:

News.am