Հայտնի է Երևան-Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով 7 տուժածների ինքնությունը
Հայտնի է Երևան-Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով 7 տուժածների ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․)։
Նշվում է, որ 27–ամյա Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն։
ՆԳՆ–ից հավելում են, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։
Sputnik Արմենիա