ԵՐԵԽԱՆԵՐԸ ՂԺՂԺՈՑ ԵՎ ՄՌՄՌՈՑ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՄ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԽՈՍԵԼՈՒՆ
Մռմռոցն ու ճռռոցը, որ երեխաները հնչեցնում են նախքան թոթովելը սկսելը, ըստ ամենայնի պատահական աղմուկներ չեն, այլ խոսքի զարգացման հիմնական կառուցողական տարրերը: Կյանքի առաջին ամսից նորածիններն այդ հնչյուններն արտաբերում են խմբերով, այլ ոչ թե հատուկենտ, ինչը հուշում է, որ նրանք «մարզվում են» նախքան խոսել սովորելը, գրում է Planet Today-ը:
«Մեր հետազոտության արդյունքները վկայում են, որ նորածինները կյանքի առաջին ամիսներից կիրառում են տարբեր վոկալ տեսակներ… հիմք դնելով լեզվի հետագա զարգացման համար», - ասում է Ալաբամայի համալսարանի գիտաշխատող Հյուն Ջու Յուն:
Նախորդ ուսումնասիրություններում դիտարկել են 5- 7 ամսական շնկշնկող երեխաներին, ասում է Յուն: Սակայն մանկական երեք առավել պարզ վոկալիզացիաների ամենատարածված տեսակները` ղժղժոցը, մռմռոցն ու ձայնավորներ հիշեցնող հնչյունները, որոնք կոչվում են վոկանտ, քիչ են ուսումնասիրվել:
Ավելին պարզելու համար Յուն և նրա գործընկերները Ատլանտայում կամ մերձակայքում բնականոն զարգացող և ապրող 130 նորածինների՝ 71 տղաների և 59 աղջիկների ծնողներին խնդրել են փոքրիկ ձայնագրիչներ տեղադրել իրենց նորածին զավակների հագուստի գրպանում՝ օրական 16 ժամ՝ ամիսը մեկ անգամ ծնվելուց հետո առաջին երկու տարվա ընթացքում:
Հետազոտողները պատահականության սկզբունքով ընտրել են 21 հատվածամաս ամեն մի երեխայի յուրաքանչյուր օրվա ձայնագրությունների 5 րոպեանոց հատվածից: Այնուհետև նրանք դասակարգել են երեխաների արձակած հնչյուններից յուրաքանչյուրը որպես ղժղժոց, մռմռոց, վոկանտներ կամ այլ աղմուկներ:
Թիմը բացահայտել է, որ բոլոր նորածիններն արտահայտում են ղժղժոցների, մռմռոցների ամբողջությունը կամ երկուսի համադրությունը: Սա նշանակում է, որ դրանք ավելի հաճախ են տեղի ունենում, քան պատահական 5 րոպեանոց ժամանակահատվածում, և, հետևաբար, եղել են ոչ միայն պատահական աղմուկներ, այլ, միգուցե, խոսելու նախապատրաստում, ասում է Յուն:
Ընդհանուր առմամբ, ղժղժոցների և մռմռոցների 40 տոկոսը տեղի է ունեցել խմբերով: Ձայնագրությունների 61 տոկոսում կլաստերները կազմված էին կա՛մ ղժղժոցներից, կա՛մ մռմռոցից:
Նորածինների 87 տոկոսի համար ղժղժոցը կամ մռմռոցը խմբավորելու նախապատվությունը առնչվել է նրանց տարիքին, ընդ որում, ղժղժոցնառավել հաճախ հանդիպում է առնվազն 5 ամսական երեխաների շրջանում:
Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ բարձր հնչյունները պահանջում են ձայնալարերի ավելի զգույշ հսկողություն, սակայն այս բացահայտումը հետագա ուսումնասիրություն է պահանջում, ասում է Յուն:
Զարմանալի է, բայց նույնիսկ ամենափոքր երեխաներն էին ձայնային կլաստերներ ստեղծում, ասում է Յու.
Սա հակասում է նախորդ հետազոտություններին, որոնք ենթադրում էին, թե երեխաները սկսում են «խաղալ» լեզվի հետ մոտ 3-4 ամսականից, բայց այս բացահայտումները հաստատելու համար ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ, ասում է նա: «Մենք հակված չենք տարիքային արդյունքների այս օրինաչափությունը դիտարկել որպես վոկալ կատեգորիաների կլաստերավորման վերջին խոսք»,- ասում է Հյուն Ջու Յուն: