2024-06-07 12:30
Լրատվական գործակալություններ
Սեփականատիրոջ ամուսին․ Գազալցակայանը պայթեցրել են. կասկածներ ունեմ, թե ով
Գազալցակայանը պայթեցված է, թող իրավապահները պարզեն պայթեցնողի անձը, թող փնտրեն իմ կոնկուրենտների մեջ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գազալցակայանի սեփականատեր Շուշանիկ Հայրապետյանի ամուսինը:
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան գազալցակայանում պայթյուն էր որոտացել:
«Ես մեկ տարի առաջ անցել եմ բոլոր փորձաքննությունները և ստացել եմ բոլոր փաստաթղթերը: Խախտումների մասին այդ խոսակցությունները սուտ են, ճանապարհից շեղելու նպատակ են հետապնդում: Մենք մեկ տարվա ընթացքում երեք անգամ անցել ենք փորձաքննություն, ընդհանրապես պետք է մեկ անգամ անցեինք:
Մեր վարկածն այն է, որ պայթեցրել են օբյեկտը: Ունեմ կասկածներ, որոնք չեմ հրապարակի: Իրավապահներին կհայտնեմ: Համագործակցելու եմ քննիչների հետ, որ պարզվի պայթեցնողի անձը»,-ասաց նա:
News.am