2024-06-07 13:20
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱԳՆ․ ՀՀ-ն պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել և ստորագրել խաղաղության համաձայնագիրը Բաքվի հետ
Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ամբողջացնել ու ստորագրել «Խաղաղության համաձայնագիր»։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին (9-րդ անգամ) պատասխանել էր հունիսի 4-ին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։
Sputnik Արմենիա