2024-06-07 19:26
Լրատվական գործակալություններ
Քննիչները փորձում են առգրավել Արցախի նախագահի ծառայողական ավտոմեքենան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան այս րոպեներին փորձում են առգրավել: Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել, որպեսզի Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխեն:
Փաստաբանը հայտնում է, որ մեքենան առգրավում են Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի գործի շրջանակներում, որին ամիսներ առաջ ապօրինի ձերբակալել էին իբրև թե թմրանյութ պահելու կասկածանքով:
News.am