Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՍԱ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՔԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՀԱՅԻ ՕՐԱԿԱՐԳ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին ու այդպես շարունակ և կրկնում եմ` սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի Հայաստանը չունի հայի օրակարգ ու առաջնահերթություն սպասարկող իշխանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանությունն Արցախի դեմ հերթական նիկոլության շրջանակներում, երեկ փորձում էր ապօրինի բերման ենթարկել Արցախի նախագահի աշխատակազմի բալանսում գտնվող և նախագահին ուղեկցող մեքենան:

Արցախի սուբյեկտայնության և արցախցիների դեմ տարբեր մասշտաբի հակաբարոյական արշավներն այնքան կձգվեն քանի իշխանության ղեկին անձինք են, ովքեր ողջ էության ատում են հայի տեսակը:

Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին ու այդպես շարունակ և կրկնում եմ` սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի Հայաստանը չունի հայի օրակարգ ու առաջնահերթություն սպասարկող իշխանություն»:

News.am