ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ավտոերթով իր աջակիցների հետ Վանաձոր հասած Բագրատ Սրբազանը հանրահավաք է անցկացնում:

 


Նշենք, որ վաղը` հունիսի 9-ին, ժամը 18:00-ին, նախատեսվում է մեծ հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում, որը, ինչպես ասել է Բագրատ Սրբազանը, առանցքային է լինելու:

Հիշեցնենք, որ Կիրանցում օրեր շարունակ ճանապարհը փակ պահելով և սահմանազատման դեմ բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քալերթ սկսեց դեպի մայրաքաղաք: Մայիսի 9-ին հասնելով Երևան` Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաք անցկացրեց` հայտարարելով, որ պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարվեց նաև իմպիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ խորհրդակցությունների մասին: Մայիսի 26-ի հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարեց անցումային կառավարության մասին, որի վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանին առաջադրեցին:

News.am