ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՆ «ՎԵՐԵՎԻՑ» ԻՋԱԾ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

«Հրապարակ» օրաթերթը գրում է Թեև ՀՀ Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերևից» իջած կարգադրություններով: Նրանց կառավարում է ՀՀ վարչապետը, թեև, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաև որոշ երկրների դեսպաններ:

Երեկ, երբ շարժումն ԱԺ-ի մոտ էր՝ կառավարության հրաժարականի պահանջով, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շտապել էր այցելել խորհրդարան` ԱԺ նախագահի հետ «Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը և հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը քննարկելու»:

VERELQ