2024-06-11 19:59
Լրատվական գործակալություններ
Էջմիածնում մեկնարկել է գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը նախագահում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներին և ներքաղաքական զարգացումներին, Մայր տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնության կազմակերպմանը, եկեղեցական-հայեցակարգային հիմնախնդիրներին առնչվող հարցեր»,–ասված է հաղորդագրությունում։
Օրակարգում ընդգրկված են նաև եկեղեցավարչական, թեմական, կրթադաստիարակչական տարաբնույթ հարցեր։
Sputnik Արմենիա