«ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ» ԿԳՆԻ «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը. ՄՊՀ-Ն ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ
«Արդշինբանկը» կգնի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ի 100 տոկոս փայաբաժինը. ՄՊՀ-ն թույլատրել է 2 ՓԲԸ-ների համակենտրոնացումը, հայտնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 6-ի թիվ 288-Ա որոշմամբ թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունների համակենտրոնացումը՝ եզրահանգելով, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը»,–ասվում է ՄՊՀ–ի հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ընկերությունների 2024 թվականի մարտի 27-ի դիմումների հիման վրա հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։
«Կողմերը համաձայնել են, որպեսզի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք բերի «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում «Էյչ-Էս-Բի-Սի Յուրըփ Բի․ Վի» ընկերությանը պատկանող 100 տոկոս փայաբաժինը»,–մանրամասնում են ՄՊՀ–ից։