2024-06-12 17:02
Լրատվական գործակալություններ
Տիգրան Խզմալյանին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան
Այսօր, 2024 թ. հունիսի 12-ին վրացական սահմանապահ ոստիկանությունը ինձ թույլ չտվեց մուտք գործել Վրաստան, որտեղ ես մեկնում էի մեկօրյա գործնական այցով: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
Նա նշել է՝ երեք ժամ պահելուց հետո առանց բացատրությունների վերադարձրին անձնագիրս և ես ոտքով եկա Հայաստան։
«Շնորհավոր լինի Ռսաստանի Օրը»,-գրել է նա։
News.am