2024-06-13 14:29
Լրատվական գործակալություններ
Պարույր Հայրիկյան․ Փաշինյանը ժողովրդին պատերազմ է հայտարարել
«Ազգային ինքնորոշում միավորումը» հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«ԱԻՄ-ը խստորեն դատապարտում է 2024 թ.-ի յունիսի 12-ին Ազգային Ժողովի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ նիկոլ փաշինեանի հրահանգով կիրառուած զանգոածային բռնութիւնները, մարդկանց խոշտանգումները և մեր իրականութեան համար աննախադէպ մարդկանց առևանգումները։
Իր հակաաւրինական գործունէութեամբ Հայաստանը ոչ իրաւական պետութիւն դարձրած նիկոլ փաշինյանն ու իր «կոռուպցիոն յանցակիցները» այս գործողութիւններով արդէն բացայայտ պատերազմ յայտարարեցին հայ ժողովրդին, և մեր բոլորի պարտքն է միահամուռ ոտքի կանգնել յանուն երկրում իշխանութիւնը իրական տիրոջը՝ քաղաքացիներին՝ ժողովրդին վերադարձնելու բարձր նպատակի»։
News.am