Մոլդովայի քաղավիացիա․ Երևան-Քիշնև ինքնաթիռի վայրէջքը չի հաստատվել ավիափոխադրողի մեղքով

Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռը, որը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում, Մոլդովայի մայրաքաղաքում վայրէջք կատարելու համար հաստատում չի ստացել ավիափոխադրողի մեղքով, որը հանրապետության ավիացիոն իշխանություններին չի տեղեկացրել չվացուցակի փոփոխության մասին, հաղորդում է Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի մարմինը:

Ավելի վաղ ուղևորներով ինքնաթիռը մի քանի ժամ պահել էին Մոլդովայի մայրաքաղաքի օդանավակայանում` որևէ պարզաբանում չներկայացնելով: Այնուհետև օդանավը մեկնել էր Բուխարեստ։

«Ավիափոխադրողները պարտավոր են տեղեկացնել մարմիններին չվերթերի չվացուցակի ցանկացած փոփոխության մասին, սակայն RMO-EVN-RMO (Քիշնև-Երևան-Քիշնև) չվերթի դեպքում այդ պահանջները չեն կատարվել։ Քաղաքացիական ավիացիայի մարմնին օպերատորը չի տեղեկացրել ժամանակացույցի փոփոխությունների մասին 3 օր առաջ, ինչպես պահանջում է օրենսդրությունը: Արդյունքում այդ չվերթն անհրաժեշտ հաստատում չի ստացել»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա