Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԲԵՐԵՏԱՎՈՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ՈՒ ՆՎԱՍՏԱՑՆՈՒՄ ԱՅԴ ՕՐՎԱ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս տեսանյութը կոնկրետ ապացույց է` բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` հրապարակելով տեսանյութ, թե ինչպես են բերման ենթարկվող քաղաքացուն նույնիսկ ոստիկանության մեքենայում ծեծի ենթարկում կարմիրբերետավորները:

 

«Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արաքները քաջալերում է Կառավարության ղեկավարը:

Որևէ մեկը կարող է ասել, թե սա համաչափ արձագա՞նք է:

Ով նման բան կասի` կա´մ կազմում է իշխանության մաս, կա´մ քաղաքական շահերով ամուր կապված է իշխանության հետ:

Անպատժելիության քաղաքական հովանավորությունը հենց նման դեպքերով էլ որոշվում է:

Կառավարության ղեկավարի մի քանի հայտարարության մերջբերում, որ ապացուցում է անպատժելիության նրա հովանավորությունը`

«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ» (ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 13.06.2024):

«(...) ոստիկանությունը հանրային կարգը պահպանելու, վերականգնելու համար ուժ է գործադրում ու ասում են՝ ոստիկանին չե՞ն դատում։ Մարդուն ինչո՞ւ պետք է դատել իր աշխատանքը անելու համար, մարդուն կարող են դատել իր աշխատանքը չանելու համար։

(...) ով ոստիկանին իր գործառույթը անելու համար կփորձի պատժել, գործից հանել, նա խփում է պետության ողնաշարին» (ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 12.06.2024):

Անպատժելիությունն էլ ո՞նց է լինում:

Այս պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության ու իրավունքի գերակայության ի՞նչ համակարգի մասին կարող է խոսք լինել: Սա նաև ժողովրդավարության մեխանիզմների ձախողում է` հանրության աչքում Ոստիկանությունը վարկաբեկելու, ոստիկանին մարդուն ծառայողից իշխանության ծառայողի վերածելու հաշվին»:

News.am