2024-06-17 16:10
Սեփ․Տեղ․
0
ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՑ ԿԳՈՐԾԻ ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄ-ԵՐԵՎԱՆ ԳՆԱՑՔԸ
Հունիսի 24–ից երկու օրը մեկ կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը։
Նշենք, որ Երեվան-Բաթում տոմսերի արժեքը սկսվում է 14 445 դրամից։
Հիշեցնենք` մայիսի վերջին տեղի ունեցած հեղեղումներից հետո Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը խափանվել էր, սակայն երկաթուղայինները կարողացան կարճ ժամանակում վերականգնել ենթակառուցվածքները:
Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղու երթևեկության արագ վերականգնման գործում հայ մասնագետներին ակտիվ աջակցություն ցուցաբերեցին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տարբեր ստորաբաժանումների ռուս գործընկերները։