«Ժողովուրդ»․ ՄԱՐԶՊԵՏԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆԸ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն օրերս հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ՝ տեղեկացնելով, որ շուտով սկսվելու են Գեղարքունիքի մարզի սահմանագծման և սահմանազատման աշխատանքները։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ մարզպետը վստահեցրել է, որ ադրբեջանական ուժերը հետ են քաշվելու օկուպացրած տարածքներից։
«Սարգսյանը վստահեցրել է, որ սահմանազատումն անձամբ ինքն է իրականացնելու մարզում, տիրապետելու է բոլոր տվյալներին և գործողություններին, հավատացրել է՝ անհանգստանալու ոչինչ չկա։ Ըստ մարզպետի՝ Ադրբեջանը հետ է գնալու առանց որևէ խնդրի»,- գրում է «Ժողովուրդը»։
Ի դեպ, թերթը փորձել է հանդիպման մասին տեղեկություններ ստանալ մարզպետից։ Վերջինս ասել է, թե բնակիչների հետ հանդիպումներ միշտ է ունեցել, բայց այդ թեմայով քննարկում չի հիշում։