Լը Պենի կուսակցությունը կայքից հեռացրել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու պլանները
Մարին լը Պենի գլխավորած «Ազգային միաբանություն» աջ կուսակցությունը Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների շեմին կայքից ջնջել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները զարգացնելու մտադրությունը։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ աջերը վերջին մեկ շաբաթում հանել են լը Պենի 2022թ. ընտրարշավի 17 ծրագրային բուկլետներից մեկի հղումը՝ նվիրված պաշտպանությանը։ Դրանում, նշել է պարբերականը, առաջարկվում էր «միություն փնտրել Ռուսաստանի հետ որոշակի հարցերում», Վաշինգտոնից միաժամանակյա հեռացմամբ, ինչպես նաև դադարեցնել համատեղ պաշտպանական նախագծերը Գերմանիայի հետ տանկերի և կործանիչների արտադրության վերաբերյալ և դուրս գալ ՆԱՏՕ միավորված ռազմական հրամանատարության ենթակայությունից։
Ինչպես նշել է Politico-ն, այս կետերը կայքից ջնջելու և հռետորաբանությունը մեղմելու որոշումը բացատրվում է «համաշխարհային ասպարեզում իր հեղինակությունն ամրապնդելու ցանկությամբ» հունիսի 30-ին և հուլիսի 7-ին ֆրանսիացի ընտրողների ընտրություն կատարելուց առաջ։
News.am