Հայկական կողմին փոխանցված 2 հայ զինծառայողների մասունքները փորձաքննությունների կենթարկվեն

Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված 2 հայ զինծառայողների մասունքները դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների կենթարկվեն անձանց ինքնությունը պարզելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողներ են։

«2022թ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։

Sputnik Արմենիա