ԵՄ-ն Վրաստանի դեմ հնարավոր պատժամիջոցներ սահմանելու հարցը կքննարկի հունիսի 24-ին
Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի՝ հունիսի 24-ին կքննարկեն Վրաստանի դեմ հնարավոր սահմանափակումները՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման առնչությամբ։ Դրա մասին հայտնել է Euractiv պորտալը։
Նախագծում ասվում է, որ որպես անհապաղ պատասխան ԵՄ-ն ԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի շրջանակում կարող է դադարեցնել բարձր մակարդակի երկկողմ այցերը, հանդիպումներն ու միջոցառումները, միաժամանակ սառեցնել քննարկումները, բանակցությունները և երկկողմ համաձայնագրերի ստորագրումը։
Բացի դրանից, ԵՄ երկրները քննարկում են Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, դադարեցնելու «Վրաստանի իշխանություններին օգուտ բերող» նախագծերի ֆինանսավորումը և քննարկում են ԵՄ-ից, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների զարգացմանն ուղղված ցանկացած ֆինանսական աջակցություն:
Ըստ Euractiv-ի, ԵՄ-ն կհրաժարվի նման սահմանափակումներից, երբ օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ հայտարարվի, և «» վրացական իշխանությունները հաշվի առնեն ժողովրդավարական նորմերից շեղումների վերաբերյալ ԵՄ մտահոգությունները:
News.am