Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱՅԴ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅՈ՞Վ ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եթե մենք լուրջ երկիր լինեինք և լակոտության փոխարեն զբաղվեինք իրական քաղաքականությամբ, մենք նախ կքննարկեինք, կհաշվարկեինք՝ ինչ անել, որ Եվրոպայի հետ կարողանանք ինտեգրվել, ինչպես անել, որ մեր արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը մրցունակ լինեն, որ կարողանանք եվրոպական շուկային համապատասխան առաջարկ անել»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

 

«Լավ կլիներ՝ ԱԺ-ում տիկնիկային թատրոնի փոխարեն մի քանի տնտեսագետ հրավիրեին, որոնք կբացատրեին, թե օրինակ Հայաստանի գինուն ով է Եվրոպայում սպասելու՝ իտալացինե՞րը, իսպանացինե՞րը, գերմանացինե՞րը, հոլանդացինե՞րը, որոնք իրենց գինիներն ունեն։ Դա նույնն է, եթե մենք հիմա ակնկալենք, որ եվրոպացիները Հայաստանում վաճառեն լավաշ, խորոված։

Ես, իհարկե, դեմ չեմ Եվրոպայի հետ տնտեսական կապերին, բայց դրա համար լուրջ աշխատանք է պետք, այնպես որ՝ ոմանք այստեղ թող հեքիաթներ չպատմեն ու շոուներ չկազմակերպեն։ Ինտեգրացիայի համար միջինում տասը տարի պետք է, և նաև կան որոշ պայմաններ, որոնք մենք պետք է կարողանանք բավարարել. նախ պիտի լինենք դեմոկրատական երկիր։ Այստեղ, որ ժողովրդին ծեծում են, նռնակներ գցում մարդկանց մեջ, թիրախավորված ծեծուջարդ են կազմակերպում, այդ դեմոկրատիայո՞վ ենք պատրաստվում ինտեգրվել Եվրոպային»,- նշել է Արթուր Խաչիկյանը։

Aysor.am