«Հայաքվե»․ ԵԽԽՎ զեկույցը խոր մտահոգություն է արտահայտել Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտադիտարկման հանձնաժողովը զեկույց է հրապարակել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որում, ի թիվս այլոց, հատուկ անդրադարձ կա նաև «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Զեկույցը խոր մտահոգություն է հայտնում առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի դրույթներն օգտագործվել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին պատժելու նպատակով՝ 2022 թվականին ընդդիմության հավաքներին մասնակցելու համար ուսանողներին «նյութապես շահագրգռելու» մեղադրանքով։
Չալաբյանը երկուսուկես տարով զրկվել է հավաքներ կազմակերպելու և այլ հրապարակային միջոցառումներին կամ հավաքներին մասնակցելու, ինչպես նաև՝ բնակության վայրը փոխելու իրավունքից, ինչն ակնհայտորեն քաղաքականապես մոտիվացված հետապնդում է նրա նկատմամբ:
ԵԽԽՎ համազեկուցողները նկատում են, որ տվյալ դեպքում բողոքի ակցիաները կապված չէին ընտրարշավի հետ, այլ ընդամենը պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Հետևապես՝ ենթադրյալ արարքը ևս ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված չէր:
Խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նման խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական օրենսգրքի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։
Նման պատիժն, անշուշտ, արհեստական խոչընդոտ է հավաքների կազմակերպման համար, այստեղ առկա է նաև օրենքի կամընտրական կիրառման վտանգ։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն իրենց համատեղ զեկույցում ՀՀ կառավարությանը կոչ էին արել Քրեական օրենսգրքի այս հոդվածի փորձագիտական եզրակացության համար դիմել Վենետիկի հանձնաժողով։ ԵԽԽՎ համազեկուցողները ևս նշում են, որ նման պարզաբանման կարիք իսկապես կա, ուստի հարցն այժմ գտնվում է ՀՀ Կառավարության դաշտում, որի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը 2022 թ. հունիսին այս վիճահարույց և փաստացի հակաժողովրդավարական փոփոխությունն է իրականացրել ՀՀ Քրեական օրենսգրքում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.
-
2025-04-30 19:31
Президент Турции Реджеп Тайип Эрдоган заявил о поддержке видения Дональда Трампа по урегулированию украинского конфликта. Его слова приводят РИА Новости.