2024-06-26 18:39
Լրատվական գործակալություններ
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է գնալ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհով
Ռուսաստանը պատրաստ է գնալ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ճանապարհով և աջակցում է Թբիլիսիի ցանկացած նախաձեռնության այս ուղղությամբ, այսօր՝ հունիսի 26-ին, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ դա (հարաբերությունների կարգավորումը) համապատասխանում է մեր երկու ժողովուրդների շահերին... Մենք աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որն աջակցում է ռուս-վրացական կարգավորմանը: Այս համատեքստում մենք ողջունում ենք նշված նախաձեռնությունը։ Մենք պատրաստ ենք գնալ այս ճանապարհով»,- ասել է նա։
News.am