2024-06-26 18:39
Լրատվական գործակալություններ
Երևան այցից երկու շաբաթ անց Օ'Բրայենը կայցելի Բաքու
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Բաքվում դիվանագետը կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարարի հետ:
Նշվում է, որ հանդիպումների նպատակն է ընդգծել երկկողմ հարաբերությունների առաջընթացը և ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում:
Նշենք, որ հունիսի 10-12-ը Օ' Բրայենը եղել է Երևանում, որտեղ հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Երևանում կայացել է նաև երկկողմ ռազմավարական երկխոսության հարցերով նիստ:
Sputnik Արմենիա