2024-06-27 10:00
Լրատվական գործակալություններ
«Տավուշը հանուն հայրենիքի»․ Սբ․Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի հասարակական-քաղաքական օրակարգերը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկվելու են երկրի ու ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ օրակարգերը:
«Սիրելինե´ր,
Հունիսի 27-ին, ժամը 20։00-ին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Ինչպես նախորդ հանդիպմանը տեղեկացրել էր Բագրատ Սրբազանը, այսուհետև Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի ու ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ օրակարգերը։
Եկեք միասին կերտենք մեր ապագան։ Վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակ»,- ասվում է հաղորդագրությունում։
News.am