2024-06-27 12:50
Լրատվական գործակալություններ
Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժած ագրոբիզնեսին վարկերի գծով տարկետում կտրվի
ՀՀ հյուսիսային հատվածներում ջրհեղեղից տուժած ագրոբիզնեսին և սննդամթերք արտադրողներին վարկային վճարումների գծով տարկետում կտրվի: Բանկերի հետ համապատասխան պայմանավորվածության մասին որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Որոշումը տարածվում է ագրոբիզնեսի զարգացման վարկերի վրա, որոնց համար կառավարությունը սուբսիդավորում է տոկոսադրույքները։
Հետաձգման համար դիմող բիզնեսի համար բանկը կկատարի վնասի գնահատում, որից հետո անհատական կարգով մեկ տարվա ընթացքում կորոշի, թե որքան ժամկետով կհետաձգի տոկոսների, մայր գումարի վճարումը կամ վճարումների արտոնյալ ժամանակահատվածը:
Sputnik Արմենիա