2024-06-27 19:57
Լրատվական գործակալություններ
Գարեգին Բ-ն վերապատրաստում անցած քահանաներին հորդորել է լծվել հայրենիքի զորացման գործին
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացների մասնակցած քահանաներինև մտահոգություն հայտնել երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, արցախահայերի սոցիալական խնդիրների և ազգային կյանքում անհանդուրժողության ու թշնամանքի վտանգավոր դրսևորումների առնչությամբ։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Կաթողիկոսը նշել է, որ այդ դասընթացները պատեհ առիթ են հաղորդ դառնալու հայրենիքում առկա դժվարություններին և միասնաբար խորհրդածելու ազգային կյանքը հուզող խնդիրների շուրջ։
Նա քահանաներին հորդորել է իրենց պատասխանատվության ներքո գտնվող համայնքների ներգրավմամբ լծվել առկա հիմնախնդիրների հաղթահարմանը, հայրենիքի զորացման և շենացման գործին։
Sputnik Արմենիա