2024-06-28 13:00
Լրատվական գործակալություններ
«Հայաքվե»-ն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ դատախազություն հաղորդում կներկայացնի
«Հայաքվե» նախաձեռնությունը հունիսի 28-ի կեսօրին հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ գլխավոր դատախազություն հաղորդում կներկայացնի։
Նախաձեռնության անդամները հավաքվել են գլխավոր դատախազության շենքի մոտ։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ էր կիրառել խորհրդարանի շենքի մոտ խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ։ Վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ։
News.am