2024-06-28 18:34
Լրատվական գործակալություններ
0
Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԷԼԻՏԱՐ ՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԿԱ
ԵԽԽՎ-ն ցինիկության միջազգային առաջնությունում՝ միջազգային կառույցների մեջ առաջատարների խմբում է: Այս մասին դատական նիստի ավարտին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ժամանակին արժեքների հարթակ էր, իսկ հիմա քաղաքական շահերի: Ժամանակին Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի դեմ էին այնտեղ պայքարում, իսկ այսօրվա իշխանությունները սեփական ժողովրդի հանդեպ են փորձում հաղթանակ տանել»,- նշեց նա:
Անդրադառնալով ԵՄ-ին միանալու և հավանական հանրաքվեին՝ Աշոտյանն ընդգծեց.
«Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար, քանի որ ավելի իրատեսական է: Եվրամիության էլիտար պարտեզում աշխարհաքաղաքական մուրացկանների համար տեղ չկա»: