Անդրեյ ԱՐԵՇԵՎ․ ՈՐՈՇ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ

Տեղեկություններ կան, որ ապրիլի վերջին Թբիլիսիում անցկացվել է հայ և թուրք դիվանագետների հանդիպում։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։

«Ի՞նչ էին այնտեղ քննարկում։ հաղորդակցության ինչ նախագծեր: Անհասկանալի է։

Կարելի է տարբեր վարկածներ առաջ քաշել, դրանց թվում՝ Հայաստանի իշխանությունները ինչ-որ կերպ համաձայնել են Մեղրիով անցնող միջանցքի արտատարածքային գործարկմանը, չի բացառվում, Ադրբեջանի հետ գազի առևտրի դիմաց, ինչի մասին հայտարարել էր Ալիևը»,- ընդգծել է փորձագետը։

Նա նշել է, որ Հայաստանի իշխանություններին թվում է, թե Ադրբեջանի պահանջների կատարումը երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կապահովի։

«Ընդդիմությունը, որը համակարգված չի գործում, անհանգստացած է նրանով, որ Տավուշում Ադրբեջանի պահանջների կատարումը հանգեցնելու է նոր, ավելի կոշտ պահանջների։ Սակայն, սահմանների սահմանազատման գործընթացն, այսպես թե այնպես, շարունակվելու է։

Փորձագետը նշել է, որ Տավուշից հետո հերթը հասնելու է Երևանը Սյունիքի ու Իրանի հետ կապող Տիգրանաշենին։ Նա չի բացառել, որ այդ առնչությամբ նաև բողոքի ցույցեր կբռնկվեն, սակայն, ըստ Արեշևի, հասարակական տարբեր խմբերը քիչ բան կարող են անել Բաքվի և Երևանի համակարգված և համատեղ որոշման դեմ:

«Իսկ այն, որ նման լուծում կա, կասկածից վեր է»,- ընդգծել է փորձագետը։

Ավելին, այս որոշմանն անմիջականորեն աջակցում են միջազգային խաղացողները, դրանց թվում՝ ՄԱԿ-ը։ Ռուսաստանն ու Իրանն իրենց հերթին ի գիտություն են ընդունել դա և ի վիճակի չեն այս որոշման վրա ազդելու։

Այստեղ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը երկու քայլ առաջ նայի Վրաստանի և հետևաբար Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի հետ հաղորդակցական կապեր ապահովելու առումով։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես է այս հարցը լուծվելու»,- շեշտել է քաղաքագետը։

Արեշևը համնոզմունք է հայտնել, որ Իրանի արձագանքը կհանգեցնի դիվանագիտական ​​ակտիվությանը և Բաքվի հետ հնարավոր բանակցություններին։

«Ինչ վերաբերում է վճռական գործողություններին, Իրանը շատ այլ խնդիրներ ունի։ Թեհրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը կարևոր է»,- եզրափակել է ռուս քաղաքագետը։

News.am