2024-07-01 18:20
Լրատվական գործակալություններ
Անկարան հրաժարվել է նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումից
Անկարայում մտափոխվել են և հրաժարվել Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հուլիսի 2-ին նախատեսված հանդիպումից։
Դրա մասին NEWS.am-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 2-ին հայ-թուրքական սահմանին երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում է նախատեսված։
«Վերջին պահին թուրքական կողմը հրաժարվեց հանդիպումից։ Որոշման պաշտոնական պատճառները չեն նշվում»,- հայտնել է աղբյուրը։ Առայժմ պարզ չէ՝ հանդիպումը չեղարկվե՞լ է, թե՞ սոսկ հետաձգվել։