2024-07-01 19:43
Լրատվական գործակալություններ
Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարներն կայցելեն բռնազավթված Շուշի
Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում հուլիսի 5-6-ը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Ըստ inbusiness.kz-ի՝ գագաթնաժողովին կմասնակցեն Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանն ու Ալիևը կայցելեն նաև Ադրբեջանի բռնազավթված Շուշի։
News.am