The Guardian․ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ COP29-ԻՑ ԱՌԱՋ ԱՐԳԵԼՎԵԼ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ

Արևմտյան լրագրողներին արգելվել է մուտք գործել Ադրբեջանում հուլիսի սկզբին անցկացվելիք էներգետիկ արդյունաբերության համաժողովին: Դա կրկին մտահոգություն է առացարել լրատվամիջոցների նկատմամբ պետական ​​ճնշումների վերաբերյալ այս տարվա վերջին Բաքվում անցկացվելիք Cop29-ի՝ կլիմայի շուրջ ՄԱԿ-ի կարևոր բանակցություններից առաջ, գրում է բրիտանական The Guardian-ը:

Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից առնվազն երեք լրագրող հայտնել են, որ իրենք իրենց անապահով են զգում Baku Energy Week ֆորումին մասնակցելու համար մերժում ստանալուց հետո, հակառակ նրա, որ շաբաթներ առաջ գրանցվել են միջոցառումների կազմակերպիչների մոտ:

Լրագրողները նշել են, որ իրենց չեն ներկայացրել հիմնավոր պատճառ, թե ինչու են իրենց մերժել, սակայն կազմակերպիչների հետ «վախենալի» և « ահաբեկող» հանդիպումներից հետո որոշել են լքել հանդիպման վայրը:

Համաժողովը անցկացվել է Human Rights Watch-ը բացահայտումից առաջ, երբ կազմակերպությունը վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանում արձանագրել է լրագրողների և ակտիվիստների ձերբակալման և դատապարտման առնվազն 25 դեպք: Գրեթե բոլորը շարունակում են մնալ կալանքի տակ։

Քաղաքացիական հասարակության խմբերը մտահոգություն են հայտնել, որ կլիմայի քարոզչությունը այս տարվա վերջին Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի Cop29 կլիմայի շուրջ բանակցություններից առաջ ճնշման է ենթարկվում:

Montel News էներգետիկ լրատվական գործակալության ավագ հետաքննող լրագրողներ Լոուրենս Ուոքերը և Քրիստոֆեր Իլսը հայտնել են, որ իրենց մերժել են Baku Energy Week համաժողովից, թեև մայիսի կեսին միջոցառման կազմակերպիչները հաստատել էին նրանց գրանցումը:

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարության մասին քննադատական հոդվածներ գրած մեկ այլ բրիտանացի լրագրողի ևս արգելվել է մուտք գործել միջացառմանը, թեև միջոցառումից դեռ շաբաթներ առաջ է հավատարմագրվել:

Լրագրողները լքել են հարթակը, երբ հեռախոսով լսել են, ինչպես է կազմակերպիչը ռուսերենով արել՝ «դուրս վռնդեք դրանց» արտահայտությունը:

Բաքվի էներգետիկ շաբաթը բացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին հաջորդել է երկօրյա ֆորումը, որը հովանավորել է BP-ն, ֆրանսիական TotalEnergies և գերմանական Uniper էներգետիկ ընկերությունը։ Միջոցառմանըմասնակցել են Ադրբեջանի պետական ​​նավթագազային Socar ընկերության, ինչպես նաև արևմտյան էներգետիկայի ընկերությունների ղեկավարները:

Montel News-ի գլխավոր խմբագիր Ռիչարդ Սվերիսոնն ասել է, որ ինքը խորապես մտահոգված է մամուլի ազատությամբ, և որ գալիք Cop29 բանակցություններում լրագրողներին վախեցնելու են և խոչընդոտելու նրանց նրա համար, որ լրագրողները պարզապես կատարում են իրենց աշխատանքը:

Նա նշել է, թե ուրախ է, որ նրանք ողջ-առողջ տուն վերադարձան:

«Ես պարզապես հուսով եմ, որ մյուս լրագրողներին այլևս նման կերպ չեն վերաբերվի՝ նրա համար, որ ընդամենը փորձել են լուսաբանել միջազգային համաժողովը, որի համար նրանք հավատարմագրված էին», - հավելել է նա:

Կլիմայի պաշտպանության «Global Witness» խմբի ավագ ակտիվիստ Մեյ Ռոսներն ասել է, որ ազատ մամուլն ուքաղաքացիական հասարակությունը կարևոր նշանակություն ունեն կլիմայի ոչնչացման դեմ պայքարում:

«Ադրբեջանը փորձում է լռեցնել թե մեկին, թե մյուսին, ինչն ամենից ակնհայտորեն դրսևորվում է Ադրբեջանի հանածո վառելիքի արդյունաբերության հայտնի քննադատ Գուբադ Իբադօղլուի ծեծով և բանտարկմամբ: Ավտորիտար նավթային երկրները չեն կարող պատասխանատու լինել կլիմայի շուրջ բանակցությունների համար»,-նշել է նա։

News.am