ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ «ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» ԵՎ «ՕՎԵՐՉՈՒԿԻ ԱԿՆԱՐԿՆԵՐԻ» ԱՐԱՆՔՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բաքուն և Անկարան թույլ չեն տա Փաշինյանին երկրում հանրաքվե չանցկացնել
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«21-րդ դարում դժվար է խոսել 100 տոկոսով ինքնիշխան պետությունների մասին։ Աշխարհի երկրների փոխկախվածությունը գրեթե սահմաններ չի ճանաչում, այդ իսկ պատճառով Ռուսաստանի Դաշնության դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները հարվածում են նաև ԵՄ-ին։ Այդ իսկ պատճառով Չինաստանը, որը վերահսկում է արևային մարտկոցների համաշխարհային շուկան գրեթե ամբողջությամբ, ինքն է պատժամիջոցներ կիրառում ԱՄՆ-ի դեմ տնտեսական այս բաղադրիչում։ Տնտեսական փոխկախվածությունը հանգեցնում է նաև քաղաքական փոխկախվածության, ինչը հանգեցնում է նրան, որ լիովին ինքնիշխան պետություններ իրականում գոյություն չունեն։
Ինքնիշխանության բարձրացման ուղիներից մեկը առավելագույն ինքնաբավության հասնելն է։ Ներմուծման փոխարինումը, որի մասին Ռուսաստանի Դաշնությունում խոսում են արդեն մեկ տասնամյակ, ինքնիշխանության մակարդակի հենց բարձրացման մասին է։
Հայաստանում, ըստ ամենայնի, կա «ինքնիշխանություն» հասկացության այլ մեկնաբանություն, որն արտահայտվում է նրանով, որ Հայաստանը մի կողմից դարձել է Ռուսաստանի և Իրանի դեմ արևմտյան գլոբալիստների պայքարի մաս, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի «ինքնիշխան իշխանությունները», որոնք հայտարարում են, որ 2018 թվականից ի վեր ամեն ինչ անում են, որպեսզի «Հայաստանը դադարի Ռուսաստանի ֆորպոստ լինելուց», բայց հենց որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «բարձրացնում է ձայնը», իսկ Մարիա Զախարովան հիշում է «քարտուղարներին», ճիշտ այդ պահին, Փաշինյան Նիկոլը հայտարարում է Հայաստանում ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնելու փաստացի աննպատակահարմարության մասին ու նաև նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին ուղարկում է Բելգորոդ՝ ռուսական քաղաք, որը Դոնեցկից հետո, հավանաբար, ամենաշատն է տուժում է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից։
Բայց մի խաբվեք, Փաշինյանը 180 աստիճանով շրջադարձ չի անում և «չի վերադառնում ՀԱՊԿ»: Սա միայն մարտավարական քայլ է. եթե Ռուսաստանի Դաշնությունը հետ չմղի Ուկրաինայի աշնանային հարձակումը, Մակրոնը Փաշինյանի ոճով ընտրակեղծիքներ անի, իսկ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը հանրությանը ներկայացնի քիչ թե շատ ընդունելի նախագահի թեկնածու, ապա հենց այդ պահին ինքը՝ Փաշինյանը կարող է գնալ ուկրաինական Բուչա:
Կարևոր է նաև մեկ այլ կետ. երբ դու սկզբունքորեն ինքնիշխան չես, ապա քո շրջապատում միշտ կլինեն քեզ փոխարինելու պատրաստ մարդիկ, որոնք գրեթե ամեն օր ազդանշաններ են ուղարկում Արևմուտքին, որ «պատրաստ են լինել ավելի շատ Փաշինյան, քան ինքը Նիկոլը»։ Ուստի Փաշինյանը շուտով կրկին «կեղտ է շպրտելու Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ»:
Ավելին, անկախ Փաշինյանի կարծիքից, Անկարան և Բաքուն չեն հրաժարվում Հայաստանի վերաբերյալ իրենց պահանջներից։
Սահմանադրության փոփոխություն ենթադրող պահանջներ, ու մարդկանց դեռ պետք է «բերման ենթարկել» ընտրատեղամասեր։ Հենց դրա համար են ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին հեքիաթները։
Եվ դա է պատճառը, որ Փաշինյանը չի կարող հրաժարվել իր «քաղաքական սպասարկուների» առաջ քաշած գաղափարից, որոնք, ի դեպ, նոր պատերազմի դեպքում արդեն իսկ ալիբի են պատրաստում գործող իշխանության համար։ Նրանք ալիբի են պատրաստում՝ հայտարարելով («Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մասին է խոսքը), որ ԵՄ անդամակցության հանրաքվեի շնորհիվ (որը, հիշեցնենք, կարող են անցկացնել ՀՀ իշխանությունները, բայց Բրյուսելի տեսանկյունից իրավական հետևանքներ սա չի ունենա) «կառավարությունն իր շուրջը կունենա համախմբված ժողովուրդ, որը պատերազմի դեպքում իր վրա կվերցնի նույն պատասխանատվությունը, ինչ իշխանությունները՝ դիմակայելու այդ պատերազմին»։
Մտածե՛ք այդ մասին…»։