2024-07-02 16:32
Լրատվական գործակալություններ
ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր ագրարային շուկա
Ընդհանուր ագրարային շուկան, որը ստեղծվելու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում, էապես կպարզեցնի գյուղատնտեսական արտադրողների փոխհարաբերությունները, հայտնել են Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունում:
Դա միավորման երկրների ֆերմերներին թույլ կտա պահեստային վկայագրի գրավով վարկ ստանալ և իրենց արտադրանքը վաճառել հեռակա կարգով։ Բացի այդ, երկրների գործարարները հասանելիություն կստանան ԵԱՏՄ երկրների պահեստային ենթակառուցվածքի մասին տեղեկություններին, այդ թվում՝ պահեստավորման տարողության, ծավալի և վայրի մասին, հայտնում է Sputnik Ղազախստանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել ԵԱՏՄ ընդհանուր էներգաշուկայի գործարկման ժամկետը 2025 թվականից տեղափոխել 2027 թվական:
Sputnik Արմենիա