ՀԱՐՑՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ, ՈՐ ԲԱՅԴԵՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԾԵՐ Է ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ նախագահը չափազանց ծեր է երկրորդ ժամկետով վերընտրվելու համար: Այս մասին են վկայում The Wall Street Journal-ի անցկացրած հարցման արդյունքները։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 80%-ը համաձայն է, որ Բայդենը չափազանց ծեր է մեկ այլ նախագահական ժամկետի համար։ Նշվում է, որ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների երկու երրորդը Բայդենին կփոխարինի մեկ այլ թեկնածուով։ Հարցվածների 47%-ը կփոխարինի ինչպես գործող նախագահին, այնպես էլ պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին այլ թեկնածուներով։
Պարբերականը պնդում է, որ եթե նախագահական ընտրությունները կայանային այսօր, ապա Թրամփի օգտին կքվեարկեր հարցվածների 48%-ը, Բայդենի օգտին՝ 42%-ը։
Հարցումն անցկացվել է հունիսի 29-ից հուլիսի 2-ը 1,5 հազար ամերիկացիների շրջանում։ Սխալը 2,5 տոկոսային կետ է։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Բայդենը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։ Նրանց թեկնածությունները կհաստատվեն ամռանը կայանալիք կուսակցության համագումարներում։