Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ` ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՐՑՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ԴԱՐՁՆԵԼՈՒՑ
Միջազգային հանրության` արցախցիների հետ վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված հորդոր-կոչերի ֆոնին Ադրբեջանը կրկին ակտիվացրել է այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» կեղծ եզրույթը, որի տակ ներկայացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի մի էական հատված, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«ՀՀ իշխանության խայտառակ վարքագծի և զիջողականության պայմաններում Ադրբեջանի դեմ օգտագործվող հիմնական ազդեցիկ գործիքակազմը դրվել է դարակներում, իսկ միակ բանը, որը անում են հայաստանյան կառավարիչները, Ադրբեջանի ու Թուրքիայի այս կամ այն նախաձեռնության հետևից վազելն է:
Հայաստանի իշխանությունն ինքը հրաժարվել է արցախցիների` Արցախ վերադառնալու հարցը օրակարգային դարձնելուց` փորձելով այն «վաճառել» Ադրբեջանին և դրանով իսկ ի ցույց դնելով Բաքվին հպատակվելու իր անսպառ պատրաստակամությունը»,- նշել է Աբրահամյանը։