ՓԱՐԻԶԸ ԿՊԱՀՊԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ԱՆԿԱԽ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ Խաղաղ օվկիանոսում՝ Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ, գրում է Bloomberg-ը։

«Այս առճակատումը, ըստ երևույթին, կարող է սրվել, երբ Ֆրանսիան, որտեղ բնակվում է աշխարհի երրորդ ամենամեծ հայկական սփյուռքը, վերջերս Երևանի հետ զենքի մատակարարման նոր պայմանագիր ստորագրեց:

Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի նշանակած արտահերթ օրենսդրական ընտրությունների արդյունքից։

Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի մատակարարման վրա։ Նրան զենք են մատակարարել նաև գերտերությունները, մասնավորապես՝ Թուրքիան, Իսրայելը և Ռուսաստանը:

Ադրբեջանը սրում է իր հակամարտությունը Ֆրանսիայի հետ, որը ծավալվում է ֆրանսիական տարածքներում՝ Խաղաղ օվկիանոսում, Կարիբյան ծովում և Լատինական Ամերիկայում՝ Հայաստանին մատակարարվելիք զենքի առնչությամբ։

Ադրբեջանի կառավարության հետ առնչվող Բաքվի նախաձեռնող խումբը հանդես է գալիս Փարիզի իշխանությունը շատ անդրծովյան շրջաններում դադարեցնելու օգտին՝ Ֆրանսիական Պոլինեզիայում և Նոր Կալեդոնիայում աջակցելով անկախության կողմնակից ակտիվիստներին, գրում է ամերիկյան Bloomberg-ը:

News.am